Հասարակական

Հայաստանն ու Հունաստանը միմյանց կապող նոր կրթական և մշակութային հարթակ է ստեղծվել Երևանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը միմյանց կապող նոր կրթական և մշակութային հարթակ է ստեղծվել Երևանում

Երեք Սուրբ Հայրապետների և հունական գրերի տոնի օրը Երևանում պաշտոնապես բացվել է «Լոգոս Էլլինիկոս» (Λόγος Ελληνικός) հունական կենտրոնը։ Այն գործում է 2025 թ․ սեպտեմբերից՝ Երևանի «Պոնտի» հունական համայնքի ներքո։ Բացման խորհրդանշական արարողության օրվա ընտրությունն ուներ առանձնահատուկ նշանակություն՝ լի ջերմությամբ և սիրով դեպի հունարենն ու հունական մշակույթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Կիպրոսի դեսպան Միխաիլ Մավրոսը, ինչպես նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը և Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը։ Մասնակցել են նաև համայնքի անդամներ, ուսանողներ և համայնքի ընկերներ, ովքեր իրենց ներկայությամբ աջակցել են այս նոր ու կարևոր նախաձեռնությանը։

«Λόγος Ελληνικός» կենտրոնը, որը պաշտոնապես ճանաչվել է Հունաստանի կրթության նախարարության կողմից, իր ճանապարհը սկսում է այն տեսլականով, որ դառնալու է Հունաստանն ու Հայաստանն ամրապնդող կենդանի կրթական և մշակութային հարթակ։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում