Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում նվազագույնը 180 դրամով՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ներկայում կաթը մթերվում է 170-200 դրամ գնային միջակայքում, սակայն Կառավարությունը պատրաստ է աջակցել նոր մթերման կետերի ստեղծմանը։

«Հրապարակային ասում եմ՝ բոլոր այն գյուղերում, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, մենք շատ արագ տեղում կկազմակերպենք մթերման կետ։ Խնդրում եմ, զանգահարեք Էկոնոմիկայի նախարարություն։ Եթե կա այդ ծավալը, ու մարդիկ ուզում են կաթը հանձնել հենց իրենց գյուղում, բայց չկա մթերման կետ՝ մենք արագ կկազմակերպենք մթերումը՝ նվազագույնը 180 դրամով»,- նշեց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանում կաթի պահանջարկը բարձր է, ինչի պատճառով կաթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է։

«Մեզ դիմում են արտադրողները և խնդրում են կաթ, որովհետև Հայաստանում կաթի մեծ պահանջարկ կա»,- ասաց նա։

 

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել