Հայաստան

Բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան Հանրապետության հրապարակում ինքնավթարի է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան Հանրապետության հրապարակում ինքնավթարի է ենթարկվել

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին ժամը 08․02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են՝ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։ 

38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում