Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է․ Մատվիենկո

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է․ Մատվիենկո

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ  Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։

«Մեր առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 33 տոկոսը Ռուսաստանի հետ է։ Այս տարիներին ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է արվել ռուսական բիզնեսի կողմից՝ Հայաստանում իրականացնելով 40 նախագիծ։ Սա վկայում է այն մասին, որ մենք հետագա զարգացման մեծ պլաններ ունենք, իսկ առանց խորհրդարանական երկխոսության, ես կարծում եմ, դա չի ստացվի»,- ասել է Մատվիենկոն։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում