Ռուսաստան

Ռուսաստանն ու Բրազիլիան մտադիր են զարգացնել համագործակցությունը դեղագործական արդյունաբերության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Բրազիլիան մտադիր են զարգացնել համագործակցությունը դեղագործական արդյունաբերության ոլորտում

Ռուսաստանը և Բրազիլիան հետաքրքրված են դեղագործության, նավաշինության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է երկու երկրների միջև բարձր մակարդակի հանձնաժողովի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։

Փետրվարի 5-ին Բրազիլիայում տեղի է ունեցել ռուս-բրազիլական բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի ութերորդ նիստը՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդո Ալկմինի նախագահությամբ։ 

Հանդիպումից հետո նրանք ստորագրել են համատեղ հայտարարություն։

«Հաստատվել է նաև դեղագործական և բժշկական արդյունաբերության, նավաշինության, թվային արդյունաբերական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման փոխադարձ հետաքրքրությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Միշուստինը և Ալկմինը նաև ընդգծել են երկկողմ հարաբերություններում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության կարևորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում