Հայաստան

Արման Սարգսյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ-ի համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արման Սարգսյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ-ի համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում փետրվարի 5-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։

Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել դիտարկել ու աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում