Ռուսաստան

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է ուկրաինական բանակցություններում առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է ուկրաինական բանակցություններում առաջընթացի մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Մեկնաբանելով Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները՝ Դմիտրիևը նշել է, որ Բրիտանիան և մի շարք դերակատարներ Եվրոպայից փորձում են միջամտել գործընթացին։ «Որքան ավելի շատ են նման փորձեր արվում, այնքան ավելի ակնհայտ է առաջընթացը»,- RT-ի փոխանցմամբ, նշել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Նա հայտնել է նաև, որ իրենք ակտիվ աշխատանք են իրականացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ վերականգնելու ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում