Հայաստան

Ընդլայնվում են ԲԿ-ների գործադիր մարմիններում ընդգրկվողների մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները

1 րոպեի ընթերցում

Ընդլայնվում են ԲԿ-ների գործադիր մարմիններում ընդգրկվողների մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ընդլայնել բժշկական կենտրոնների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը կառավարության նիստում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ՓԲԸ-ները, հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, պետք է հնարավորություն ունենան ընդգրկելու ղեկավար կազմում նաև այնպիսի անձանց, որոնք ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով։ Նրանք պետք է համապատասխանեն նաև գործադիր մարմիններում աշխատանքային փորձի բավարար պայմանին»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ փոփոխությունը նպատակ ունի պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները դարձնել ֆինանսապես կայուն, զարգացող, ինչպես նաև ներդնել չափելի ինդիկատորներ, որոնցով հնարավոր կլինի գնահատել կառավարիչների աշխատանքային գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում