Ռուսաստան

Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին

1 րոպեի ընթերցում

Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նա տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, առևտրի կենտրոն ու մանկապարտեզ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է երկու բալիստիկ հրթիռ և 183 անօդաչու թռչող սարք․ հակաօդային պաշտպանությունը խոցել է 156 անօդաչու թռչող սարք։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 95 ԱԹՍ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում