Մերձավոր Արևելք

Գերմանիայի զինված ուժերը կրճատում են զորակազմը Հյուսիսային Իրաքում

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի զինված ուժերը կրճատում են զորակազմը Հյուսիսային Իրաքում

Գերմանիայի զինված ուժերը զգալիորեն կրճատում են զորակազմը Հյուսիսային Իրաքում՝ անվտանգության նկատառումներով պայմանավորված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը։

Մասնավորապես, Գերմանիայի զինուժի հրամանատարությունը, արձագանքելով Իրանում իրավիճակի սրման սպառնալիքին, որոշում է կայացրել որպես նախազգուշական միջոց Իրաքից դուրս բերել զինվորական այն անձնակազմին, որի ներկայությունը խիստ անհրաժեշտ չէ առաքելության համար։ Այդուհանդերձ, զինված ուժերի խոսնակը չի հստակեցրել դուրսբերումից հետո Իրաքում մնացած գերմանացի զինվորականների թվաքանակը։

Գերմանիայի զինված ուժերն Իրաքում առաքելությունը սկսել են 2015 թվականից, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ISIS) վերահսկողություն էր հաստատել Սիրիայի մեծ մասի և Իրաքի որոշ հատվածների նկատմամբ։ Գերմանական զինուժը մարզում է Իրաքի անվտանգության ուժերը, հիմնականում՝ բարձրաստիճան զինվորականներին՝ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում