Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՏՀՏ գործատուների միության նոր անդամներին նվիրված միջոցառում, որի շրջանակում ներկայացվել են միությանը միացած նոր կազմակերպությունները և դրանց գործունեության հիմնական ուղղությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտի կայացման և զարգացման գործում՝ այն ներկայացնելով իբրև պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը։

Նախարարը նշել է, որ պետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում ոլորտային միությունների հետ համագործակցությանը։ Նրա խոսքով՝ ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է ոչ թե մեկմեկու գործառույթները կրկնող, այլ իրար փոխլրացնող և աջակցող մոտեցումների շնորհիվ։

Իր խոսքում նախարարը վստահեցրել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է կանգնած լինել ինչպես ՏՀՏ գործատուների միության, այնպես էլ ամբողջ տեխնոլոգիական համայնքի կողքին՝ համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ճանապարհին։

Միջոցառման ընթացքում միության նոր անդամները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ընկերությունների գործունեությունը, տեսլականը և զարգացման ուղղությունները։

Խոսքով է հանդես եկել նաև Armenian Innovation Foundation-ի ներկայացուցիչ Լևոն Թադևոսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում