Իսրայելը պաղեստինցի հիվանդներին արգելել է Ռաֆահի անցակետով դուրս գալ Գազայի հատվածից

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը փետրվարի 3-ին չեղյալ է հայտարարել Գազայի հատվածից Ռաֆահի սահմանային անցակետով 40 պաղեստինցի հիվանդների և վիրավորների երրորդ խմբի մեկնումը Եգիպտոս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայում Պաղեստինյան Կարմիր մահիկի խոսնակ Ռաիդ ան-Նամսը հայտարարել է, որ իրենք «պաշտոնապես տեղեկացվել են անցակետով հիվանդների և վիրավորների ուղևորության կազմակերպման չեղարկման մասին, չնայած բուժանձնակազմը սկսել էր նախապատրաստությունը տեղափոխման համար»։

Նա պարզաբանել է, որ որոշումն անակնկալ էր և խաթարել է Գազայի հատվածից արտասահման բուժման մեկնել պատրաստվող տասնյակ հիվանդների ճանապարհորդության ծրագրերը։

Իսրայելի կողմից որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարել է, որ պահեստազորի սպա է ծանր վիրավորվել Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած հարձակման ժամանակ, և որ պատասխանը կոշտ է լինելու։

Տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի թիրախում են հայտնվել քաղաքացիական տներ և տեղահանվածների վրաններ: Հրետանային և օդային հարվածներն ուղղվել են աթ-Թուֆֆահ, աշ-Շուջաիյա և ազ-Զեյթուն թաղամասերին։

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վաղ առավոտյան Գազա քաղաքի և Խան Յունիսի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 18 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ։

Փետրվարի 2-ին Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահի սահմանային անցակետը սկսել էր գործել սահմանափակ հիմունքներով և Իսրայելի խիստ հսկողության ներքո։

Մերձավոր Արևելք

Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել