Մերձավոր Արևելք

Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը

Պաղեստինցիների առաջին խումբը Ռաֆահի անցակետով Եգիպտոսից վերադարձել է Գազայի հատված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Safa գործակալությունը։

12 պաղեստինցիների տեղափոխող ավտոբուսը ժամանել է Գազայի հարավային հատվածում Խան Յունիսի Նասեր բժշկական համալիր՝ բժշկական զննում անցնելու նպատակով։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ բժշկական օգնության կարիք ունեցող պաղեստինցիների խումբը 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը և մուտք գործել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։

Նախնական գնահատականներով՝ ավելի քան 20 000 պաղեստինցի բուժման կարիք ունի արտասահմանում։

Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որը Գազայի հատվածի հիմնական ելքն է արտաքին աշխարհ, փետրվարի 2-ին բացվել է հետիոտների համար։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ բացումը փորձնական է։ Նշվել է, որ անցակետով անցումը սահմանափակ կլինի. օրական 150 մարդ կարող է լքել Գազան, 50-ը կարող են վերադառնալ։ Նաև ընդգծվել է, որ Եգիպտոսից Ռաֆահի անցակետով մարդասիրական օգնության մուտք դեպի Գազայի հատված չի թույլատրվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում