Կանադայում բացառել են միջուկային զենքի մշակման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Կանադան չի պլանավորում զբաղվել միջուկային զենքի մշակմամբ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դևիդ ՄքԳինթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Globe and Mail թերթը։

«Կանադան բնավ մտադիր չէ միջուկային զենք մշակել», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Կանադան նախկինի նման մնում է այն պետությունը, որը հետևում է միջուկային զենքի չտարածման սկզբունքին։

Փետրվարի 3-ին Կանադայի զինված ուժերի պաշտպանության շտաբի նախկին պետ (2021-2024 թթ.) գեներալ Ուեյն Էյրն Օտտավայում կայացած  անվտանգության խորհրդաժողովում հայտարարել էր, որ Կանադան չպետք է մերժի միջուկային զենքի ստեղծման  գաղափարը՝ հանուն անվտանգության: Նա նշել էր, որ այդ զենքի ստեղծման համար կանադացիներն ունեն բոլոր հնարավորությունները. իրենց երկիրն ունի ատոմակայաններ, այլ անհրաժեշտ քաղաքացիական ենթակառուցվածքներ և գիտնականներ:

Ինչպես նշում է The Globe and Mail-ը, Կանադայի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը «կլինի զգալի աշխարհաքաղաքական տեղաշարժ, որը կխախտի Օտտավայի՝ ավելի քան 50 տարի վարած քաղաքականությունն՝ ուղղված չտարածմանը և միջուկային զինաթափմանը»։ Պարբերականը հիշեցրել է, որ Կանադան միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագիրը ստորագրել է 1968 թվականին և այն վավերացրել 1969 թվականին:

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները