Խաղողի տնկարկների ռեեստրի ծրագիրն ամբողջացվում է, մթերումները շուտով կարտացոլվեն նոր հարթակում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող խաղողի տնկարկների ռեեստրի ծրագիրն ամբողջացման փուլում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրեց, որ 2026 թվականին նախատեսվում է խաղողի մթերման պիլոտային գործընթացը կազմակերպել ռեեստրի միջոցով։

«Ծրագրի մեծ մասն ավարտել ենք, քարտեզագրել, գույքագրել ենք հանրապետության խաղողի այգիները, ստեղծել ենք այդ այգիների անձնագրերը։ Ահա այդ ամբողջ հավաքագրված տվյալները մուտքագրվում են թվային հարթակ։ Ունենալու ենք կայք, որտեղ այդ ամբողջ ինֆորմացիան կտեղայնացնենք ու մթերման գործընթացը կիրականացնենք հարթակի միջոցով»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Այս նոր գործիքակազմը կօգնի, որ ավելի վերահսկելի դառնա խաղողի արտադրության ամբողջ պրոցեսը, զերծ մնա կեղծիքներից, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերն իրականացվեն առավել թիրախավորված՝ հենվելով կոնկրետ տվյալների վրա։ Նույն հարթակի միջոցով կերևա ամբողջ շարժը՝ խաղողի արտադրություն, մթերման գործընթաց, գինու արտադրություն, առաջարկ, պահանաջարկ։ Եղած վերլուծական տվյալներն էլ հնարավորություն կտան ճիշտ կազմակերպել առաջիկա ծրագրերը։ Օրինակ, եթե պարզ դառնա, որ խաղողի որևէ սորտ չունի այդքան պահանաջարկ, ապա աջակցություն տրամադրվի խաղողագործին աշխատանքը վերակազմակերպելու, նոր տեսակներով վերափոխելու համար։ Նույն հարթակի միջոցով կերևա, թե քանի խաղողագործ չունի մթերման պայմանագրեր։ Այդ ժամանակ ևս աշխատանք կկատարվի նրանց աջակցելու համար։

«Շատ հաճախ խնդիրներ են լինում, խաղողագործները պայմանագրեր չեն ունենում, չենք տեսնում, թե որքան չմթերված բերք կմնա։ Նոր հարթակը, նոր գործիքակազմը մեզ կօգնի, որ ավելի պլանավորված ու կանխատեսելի իրականացնենք մթերման գործընթացը»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Հարթակը հասանելի է լինելու միայն ոլորտի շահառուներին։ Յուրաքանչյուր խմբի համար տեսանելի է լինելու իր բաժնի ինֆորմացիան։ Նախնական տվյալների համաձայն՝ հարթակը կգործարկվի ընթացիկ տարվա մարտին։  

Հայերեն

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները