Իրան

Նեթանյահուն հանդիպել է Ուիթքոֆի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հանդիպել է Ուիթքոֆի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 3-ին Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին. բանակցությունները տեղի են ունեցել Իրանի հետ նախատեսվող շփումներից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

Նշվում, որ ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Նեթանյահուն Ուիթքոֆին ասել է, որ «Իրանը բազմիցս ապացուցել է, որ իր խոստումներին չի կարելի ապավինել»։

Հանդիպման ժամանակ իսրայելական և ամերիկյան կողմերը նաև քննարկել են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորումը։ Նեթանյահուն շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, Գազայի հատվածի ապառազմականացումը և Իսրայելի «պատերազմի նպատակների» իրագործումը պետք է տեղի ունենան նախքան անկլավի վերակառուցման մեկնարկը։ Իսրայելի վարչապետը նաև շեշտել է, որ Պաղեստինը «չպետք է որևէ կերպով ներգրավված լինի Գազայի կառավարման գործում»։

Ավելի վաղ ամերիկյան Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում: Խորհրդակցությունները նախատեսվում են փետրվարի 6-ին: Մինչ այդ հաղորդվում էր, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում