ՀՀ դեսպանն ու Սլովակիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Սլովակիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Սլովակիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարեկան հանդիպման շրջանակներում փետրվարի 3-ին Ավստրիայում, Շվեյցարիայում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ զրույցի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու Հայաստան-Սլովակիա հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում