Ո՞ր դեպքում է փոխվում Առողջության ապահովագրության շահառուի կարգավիճակը․ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել

3 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, թե երբ և ինչպիսի դեպքերում կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ:

«2025 թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել՝ Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը: Եթե Ձեր աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո, ապրիլի 1-ից կակտիվանա Ձեր կարգավիճակը»,- գրել է նախարարը:

Ավանեսյանը նշել է, որ եթե քաղաքացու 65 տարին լրանում է հունվարին, կամ նա ստանում է որևէ կարգավիճակ, որն օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ` հաշմանդամության կարգ), ապա փետրվարի 1-ին նախարարությունը, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում է շահառուի տվյալները և մարտի 1-ից ապահովագրության փաթեթը ակտիվանում է:

«Եթե ձեր կարգավիճակը փոխվել է այնպես, որ այլևս պետության կողմից ապահովագրված անձ չեք (օրինակ` լրանում է Ձեր 18 տարին), ապա ապահովագրվածի Ձեր կարգավիճակը կդադարի 18 տարեկանը լրանալու օրվան հաջորդող ամսի 1-ից: Ռեզիդենտության պայմանի փոփոխության կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում, այս մասին վկայող Ձեր տվյալը փոփոխվում է տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորցնում եք այդ ամսաթվից»,- գրառումը եզրափակել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգի ամբողջական ներդրումն իրականացվելու է երեք փուլով և կավարտվի 2028 թվականին։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները