Աշխարհ

Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախարարների կաբինետում կարող են վերաբաշխումներ տեղի ունենալ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախարարների կաբինետում կարող են վերաբաշխումներ տեղի ունենալ

Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախարարների կաբինետի կազմի փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը: 

«Դա հանրապետության նախագահի և վարչապետի տնօրինության հարցն է։ Կարծում եմ՝ դա (խմբ.՝ նախարարների կաբինետում վերաբաշխումները) կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին», - ասել է նա RTL ռադիոկայանի եթերում։

Բրեժոնը հավելել է, որ չի կարող մանրամասնություններ հայտնել առաջիկա վերաբաշխումների վերաբերյալ։

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, որպեսզի  կենտրոնանա Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վրա։ Ընտրությունների առաջին փուլը նախատեսված է մարտի 15-ին։ Նա չի հայտնել, թե հատկապես երբ է մտադիր հրաժարական տալ՝ նշելով, որ դեռ մի շարք հարցեր ունի լուծելու, որոնք վերաբերում են մշակույթի ոլորտի բյուջեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում