Իրան

Թեհրանի շուկայում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Թեհրանի շուկայում հրդեհ է բռնկվել

Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջաննաթ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին SNN հեռուստաալիքի եթերում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Մալեքին ասել է, որ այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ և վաճառքի տաղավարներ։

Հրդեհը մարմանը մասնակցում է հինգ հրշեջ խումբ։ Վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հավելել է Մալեքին։

Իր հերթին, Թեհրանի նահանգի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Շերվին Թաբրիզին հայտնել է, որ տեղում հերթապահում է մի քանի անձնակազմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում