Տնտեսություն

ՏԿԵ նախարարն աննախադեպ է համարում նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների ծավալը

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աննախադեպ է համարում նախորդ տարի պետական համաֆինանսավորմամբ ՀՀ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների ծավալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դավիթ Խուդաթյանը հայտարարեց փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսին։

«2025 թվականին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչն աննախադեպ ծավալ է։ Պետական բյուջեից համաֆինանսավորվել է 33,2 միլիարդ դրամ, ինչը ևս աննախադեպ է»,-ներկայացրեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նախարարության բյուջեն անցած տարի կազմել է 293 միլիարդ դրամ, որն էականորեն ավելին է 2024 թվականի ցուցանիշից, իսկ կատարողականը կազմել է 92,3 տոկոս։

Հիմնականում աշխատանքներ են իրականացվել ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների, ջրագծերի, ինչպես նաև համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների մասով։

Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ 2026 թվականի ընթացքում պլանավորված է շարունակել պետբյուջեից համաֆինանսավորման ծավալի ավելացումը։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում