Հայաստան

Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել․ ՆԳՆ ծառայողները հեռացրել են քարերը

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել․ ՆԳՆ ծառայողները հեռացրել են քարերը

Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 2-ին ժամը 16։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները պարեկային ծառայողների հետ համատեղ ուժերով հեռացրել են քարերը ավտոճանապարհից` վերացնելով վտանգը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում