Հունվարին Գեղարքունիքի բուժհիմնարկներում ծնվել է 105 երեխա
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2026 թվականի հունվարին ծնվել է 105 երեխա՝ 63 տղա և 42 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներից, 56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 11 երեխա՝ Վարդենիսի, 14 երեխա՝ Գավառի, 24 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում։
Ճամբարակի առողջության կենտրոնում 2026 թվականի առաջին ամսին ծնունդ չի գրանցվել։
2025 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 97 երեխա՝ 57 տղա, 41 աղջիկ։