Աշխարհ

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում հաղթել է 39-ամյա Լաուրա Ֆերնանդեսը

1 րոպեի ընթերցում

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում հաղթել է 39-ամյա Լաուրա Ֆերնանդեսը

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է իշխող պահպանողական «Սուվերեն ժողովրդական կուսակցության» թեկնածու Լաուրա Ֆերնանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Քվեաթերթիկների ավելի քան 88%-ի հաշվարկից հետո Ֆերնանդեսը ստացել է ձայների ավելի քան 48%-ը՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ թեկնածու Ալվարո Ռամոսին, որն ընդունել է պարտությունը։

39-ամյա Ֆերնանդեսը առաջադրվել էր՝ խոստանալով ավելի ընդլայնել պայքարը հանցավորության դեմ։ Նման մոտեցում որդեգրել էր հեռացող նախագահ Ռոդրիգո Չավեսը, որն անձամբ է ընտրել Ֆերնանդեսին որպես իր իրավահաջորդ։

Քանի որ Լաուրա Ֆերնանդեսը ստացել է հաղթանակի համար պահանջվող ձայների 40%-ից ավելին, ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 8-ի։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում