Ռուսաստան

ՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային, զոհվել է 12 հանքագործ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային, զոհվել է 12 հանքագործ

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել։ Չերկասիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 4 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բռնկվել են հրդեհներ։ Տեղական իշխանությունները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ օբյեկտներ են հարվածի տակ հայտնվել։

Բացի այդ, Ռուսաստանը փետրվարի 1-ին անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում գործող ԴՏԷԿ էներգետիկ ընկերության ծառայողական ավտոբուսի մերձակայքում, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։

«Ռուսաստանը լայնամասշտաբ ահաբեկչական հարձակում է իրականացրել ԴՏԷԿ-ի հանքերի վրա Դնեպրոպետրովսկի մարզում։ Հարձակումներից մեկի էպիկենտրոնում է հայտնվել ծառայողական ավտոբուսը, որը հերթափոխից հետո հանքագործներին տեղափոխում էր հանքից», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Մարզային դատախազության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:45-ի սահմաններում։

Ուկրաինայի հանքագործների անկախ արհմիության ղեկավար Միխայիլո Վոլինեցը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ռուսական չորս «Շահեդ» ԱԹՍ։

Իր հերթին, ռուսական կողմը հայտնել է, որ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում գիշերն ուկրաինական կողմը հարվածել է մասնավոր տան, որտեղ հրդեհ է բռնկվել։ Տունը մասամբ փլուզվել է։ 2 մարդ զոհվել է։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ՀՕՊ համակարգերը խոցել են 31 ԱԹՍ, որոնցից 22-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում