Միացյալ Նահանգներ

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին իր քաղաքացիների «անհիմն հարցաքննությունների» պատճառով

2 րոպեի ընթերցում

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին իր քաղաքացիների «անհիմն հարցաքննությունների» պատճառով

Չինաստանը վճռական բողոք է հայտնում վերջին ժամանակներս ԱՄՆ մուտք գործելիս չինական ընկերությունների աշխատակիցների «անհիմն ձերբակալությունների ու հարցաքննությունների» պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին փետրվարի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Դիվանագետի խոսքով՝ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի իրավապահ մարմինները բազմիցս իրականացրել են չինական ընկերությունների աշխատակիցների երկարատև ու անհիմն հարցաքննություններ, ձերբակալություններ և արտաքսումներ։ Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների մեթոդները դաժան են, լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև խաթարում երկու երկրների միջև բնականոն գործարար փոխանակումների և համագործակցության մթնոլորտը։

«Չինաստանը խիստ դժգոհություն և վճռական բողոք է հայտնում այդ կապակցությամբ», - ասել է դիվանագետը։

Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն հարցաքննությունները՝ ընդգծելով, որ Պեկինը կշարունակի վճռական և գործուն միջոցներ ձեռնարկել երկրի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում