Վենեսուելան առաջին անգամ հեղուկացված նավթագազ է արտահանել

1 րոպեի ընթերցում

Վենեսուելան մատակարարել է հեղուկացված նավթագազի առաջին խմբաքանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը իր Telegram ալիքում։

«Ես հպարտությամբ եմ հայտնում այդ իրադարձության մասին. Chrysopigi Lady լցանավը հեղուկացված նավթագազի առաջին բեռով դուրս է եկել Վենեսուելայից», - գրել է նա:

Ռոդրիգեսը չի նշել մատակարարման ծավալը։

Նա հավելել է, որ նշում է այդ իրադարձությունը բանվոր դասակարգի հետ: Նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ հեղուկացված գազի արտահանումը կբարելավի վենեսուելացի ժողովրդի բարեկեցությունը:

Հայերեն Русский