Հնդկաստանը միջոցներ չի հատկացրել իրանական Չաբահարի նավահանգստի նախագծի համար՝ ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին. NDTV

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանի կառավարությունը որոշել է հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է ապրիլի 1-ին) ընթացքում երկրի բյուջեից միջոցներ չհատկացնել Իրանի հարավում գտնվող Չաբահարի նավահանգստի նախագծի զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NDTV-ն՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված անորոշության ֆոնին։

Տարիներ շարունակ Նյու Դելին տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար է հատկացրել Չաբահարի զարգացմանը։ Նավահանգիստը համարվում է տարածաշրջանային առևտրի և Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության կարևոր բաղադրիչ։ Հնդկաստանի համար նավահանգիստը կարևորագույն երթուղի է՝ շրջանցելով Պակիստանը, որը բազմիցս հրաժարվել է ցամաքային անցում տրամադրել Հնդկաստանին Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար։ Չաբահարը գտնվում է Պակիստանի հետ Իրանի սահմանից դեպի արևմուտք և հակակշիռ է հանդիսանում Պակիստանում գտնվող Գվադարի նավահանգստին, որը Չինաստանը զարգացնում է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  նախաձեռնության մաս։

2025 թվականի սեպտեմբերին Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, բայց Հնդկաստանին վեց ամսով արտոնություն տվեց Չաբահարի նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս արտոնության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։

Հունվարին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայտարարեց, որ երկիրը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Չաբահարին վերաբերող հարցերի շուրջ։ Նրա մեկնաբանությունները հնչեցին այն հաղորդագրություններին ֆոնին, որ Նյու Դելին քննարկում է մի շարք տարբերակներ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնաց լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրք սահմանել Թեհրանի հետ գործարք կնքող երկրների նկատմամբ։

Իրանական Չաբահարի նավահանգիստը գտնվում է Մակրանի ափին՝ Հորմուզի նեղուցի մոտ։ Այն միակ իրանական նավահանգիստն է, որն ունի ուղիղ ելք դեպի Հնդկական օվկիանոս։ 2024 թվականի մայիսին Հնդկաստանն Իրանի հետ ստորագրեց 10-ամյա երկարաձգվող համաձայնագիր՝ նավահանգստի կառավարման համար։ Նյու Դելին և Թեհրանը 2003 թվականին համաձայնեցին համատեղ զարգացնել այս նավահանգիստը, սակայն նախագիծը հետաձգվեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով։ 2016 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց Չաբահարի նավահանգստային ենթակառուցվածքների կառուցման մեջ 500 միլիոն դոլար ներդնելու իր մտադրության մասին։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին