Հայաստան

Հրազդանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրազդանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. տուժածներ չկան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 31-ին, ժամը 14։40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են «Mercedes-Benz», «Nissan», «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք: 

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում