Աշխարհ

Վենեսուելայում պատրաստվում են համաներում հայտարարել հարյուրավոր բանտարկյալների համար

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում պատրաստվում են համաներում հայտարարել հարյուրավոր բանտարկյալների համար

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում հարյուրավոր բանտարկյալների համար լայնածավալ համաներում անցկացնելու պլանների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։  

Գերագույն դատարանում ունեցած ելույթի ժամանակ Ռոդրիգեսը ասել է, որ խորհրդարանին կներկայացվի համընդհանուր համաներման մասին օրենք, որը կներառի «քաղաքական բռնության ողջ ժամանակահատվածը՝ 1999 թվականից ի վեր», երբ երկրի ղեկավար դարձավ Ուգո Չավեսը։

«Այս օրենքը կօգնի բուժել բռնությամբ և ծայրահեղականությամբ սնվող քաղաքական դիմակայության հասցրած վերքերը և թույլ կտա վերականգնել արդարությունը մեր երկրում»,– հայտարարել է նա։

Reuters-ի փոխանցմամբ՝ օրենքը կվերաբերի հարյուրավոր բանտարկյալների և կտարածվի այն գործերի վրա, որոնք քննվում են 1999 թվականից։ Միևնույն ժամանակ, համաներումը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք, հնարավոր է, մասնակցել են սպանությունների, մարդու իրավունքների լուրջ խախտումների կամ թմրանյութերի վաճառքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում