ԲՏԱ նախարարը հանդիպել է երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակներին։

Բաց և կառուցողական քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: Հնչել են կարծիքներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ  օգնի քաղաքացիներին՝ գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու համար։

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև փաստարկներ, որ ներկայում գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարևոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։

Ընդգծելով քննարկման կարևորությունը՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին ակտիվ ներգրավվածության և խնդրի բարձրաձայնման համար։ Նախարարի խոսքով՝ թվային անվտանգության հարցերի լուծումը պետք է հիմնված լինի կրթական և իրազեկման գործընթացների վրա, և որ պետության նպատակը ոչ թե սահմանափակումների կամ արգելքների կիրառումն է, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձևավորումը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ, քանի որ տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ կան: Նրա գնահատմամբ՝ առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։

Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ Ընդգծվել է, որ ծնողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ խաղեր են յուրացնում իրենց երեխաները, ինչ բովանդակության կարող են բախվել, ինչ հնարավոր ռիսկեր կան և ինչ գործիքներով կարող են վերահսկել ու նվազեցնել այդ ռիսկերը:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ թեմայի շուրջ քննարկումները և համատեղ աշխատանքը շարունակելու ուղղությամբ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն