Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության  հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների  ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի  քաղաքացիական  հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)  հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն կրթության  զարգացման, կոռուպցիայի հակազդման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այդ համատեքստում ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։  

Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, տեխնիկական համալրման, կադրերի ընտրության հարցերին և Կոմիտեի ծառայողների վերապատրաստման գործընթացում միջազգային հակակոռուպցիոն մարմինների լավագույն  փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հնարավորություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել զարգացնելու և ավելի հստակեցնելու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակները:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով