Ինչ որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը ԽՍՀՄ ավանդների վերադարձի ծրագրի վերաբերյալ. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է ՀՀ կառավարության նոր որոշումը ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների վերադարձի ծրագրի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։

«Երեկ Կառավարության մի որոշում ենք ընդունել , որը, կարծես թե, աննկատ անցավ մյուսների ֆոնին։ Դուք գիտեք, որ մենք ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդները վերադարձնելու ծրագիր ունենք։ Մենք 2025 թվականին վերադարձնում էինք մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Մենք այս տարի որոշել ենք 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները նույն բանաձևերով, որոնք գործում էին նախկինում։ Դա վերաբերում է 5000-6000 քաղաքացու։

Դրանք ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով  դիմել մեր Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ունենալով նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ, ավանդատուի խնայողական գրքույկը, եթե այն կա, տեղեկանք ՎՏԲ Հայաստան բանկից ավանդատուի բանկային քարտի հաշվում մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին։ Եթե կան այլ փաստաթղթեր նաև դրանք։ Ուզում էի տեղյակ պահել, որ ծրագիրը շարունակվում է, և մենք միանգամից երկու տարով ենք երկարացրել ժամկետը, թե ում ենք վերադարձնելու»,- մանրամասնել է Թորոսյանը։

Տնտեսություն

Ավանդների դիմաց փոխհատուցում կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան