Մերձավոր Արևելք

Գերմանիայի խորհրդարանը երկարաձգել է Իրաքում գերմանական զորքերի տեղակայման մանդատը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի խորհրդարանը երկարաձգել է Իրաքում գերմանական զորքերի տեղակայման մանդատը

Գերմանիայի խորհրդարանը երկարաձգել է Իրաքում իրավիճակը կայունացնելու նպատակով գերմանական զորքերի տեղակայման մանդատը ևս 12 ամսով՝ մինչև 2027 թվականի հունվարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU/CSU), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) և ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության պատգամավորները քվեարկել են առաքելության երկարաձգման օգտին։ Ինչպես բացատրել է SPD-ի պատգամավոր Այդան Օզողուզը, Իրաքում ներկայիս իրավիճակը հեռու է բարենպաստ լինելուց, իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեռ պարտված չէ։

Գերմանիայի զինված ուժերն աջակցում են Իրաքին նաև զինվորական անձնակազմի վերապատրաստման գործում։ Մանդատով առաքելության անձնակազմը կարող է ունենալ առավելագույնը 500 անդամ։

Գերմանիայի կառավարությունը առաքելությունը սկսել է 2015 թվականին, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկողություն էր հաստատել Սիրիայի և Իրաքի որոշ հատվածների նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում