Բրիտանիայի և Կանադայի համար «շատ վտանգավոր է» Չինաստանի հետ գործ բռնելը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի և Կանադայի համար «շատ վտանգավոր է» Չինաստանի հետ գործ բռնելը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի այս հայտարարությունը արվել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Չինաստան կատարած այցի ժամանակահատվածում։

BBC-ի փոխանցմամբ, Թրամփը, անդրադառնալով նախօրեին Բրիտանիայի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով համաձայնագրերի կնքմանը, բրիտանական կողմի համար ասել է․ «Նրանց համար շատ վտանգավոր է նման բան անելը։ Եվ շատ ավելի վտանգավոր է Կանադայի համար։ Կանադայի գործերը շատ վատ են, սակայն չի կարելի դիտարկել Չինաստանը որպես խնդրի լուծում։ Ես շատ լավ գիտեմ Չինաստանը, գիտեմ նախագահին, նա իմ ընկերն է, սակայն դա լուրջ խոչընդոտ է»։

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։

«Չինաստանը համաշխարհային մակարդակով կենսական դերակատար է, և ծայրաստիճան կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարդ հարաբերություններ, որտեղ կարող ենք հստակեցնել համագործակցության հնարավորությունները՝ թույլ տալով, իհարկե, իմաստալից երկխոսություն այն ոլորտներում, որտեղ մենք ունենք տարաձայնություններ»,- հանդիպման սկզբում Ծինփինին ասել է Սթարմերը։

Հանդիպման ավարտից հետո Սթարմերը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկկողմ հարաբերությունները լավ ու ամուր վիճակում են։ Լրագրողի հարցին, թե արդյոք Սի Ծինփինը մեկն է, ում հետ կարելի է բիզնես վարել, Սթարմերը պարզապես պատասխանել է․ «Այո»։

Նա Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել է որպես ջերմ և կառուցողական։

Եվրոպա

Բրիտանական AstraZeneca-ն 15 մլրդ դոլար կներդնի Չինաստանում դեղերի արտադրության մեջ

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում