Աշխարհ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում փրկարարները 53 մարմին են դուրս բերել օրեր առաջ տեղի ունեցած սողանքի վայրից: Անձրևներն ու ոչ կայուն գրունտը մեծապես խոչընդոտում են որոնողական աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 24-ին Բանդունգ Բարատ շրջանում, որտեղ սողանքի տակ էր մնացել է Պասիր Լանգու բնակավայրը:

Ողջ մնացածներին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Դեռ կան տասնյակ անհետ կորածներ, որոնց որոնողական աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում