Հայաստան

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում հանդիպել է մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Ակադեմիական քաղաքին և այլ թեմաների։

Ընդգծվում է, որ նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում