Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների աճյունների հերթական փոխանակումն են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների աճյունների հերթական փոխանակումն են իրականացրել

Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին՝ փոխարենը ստանալով ռուսաստանցի 38 զինվորականի մարմին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ստամբուլյան համաձայնագրերի շրջանակներում Ուկրաինային է փոխանցվել 1000 զոհված ուկրաինացի զինվորականի մարմին։ Ռուսաստանին փոխանցվել է 38 զոհված ռուսաստանցի զինվորի մարմին», - գրել է նա իր Telegram ալիքում։

Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել 2025 թ. դեկտեմբերի 19-ին, երբ Մոսկվան Կիևին փոխանցեց 1000 աճուն՝ 26-ի դիմաց։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինային է հանձնել 11 000 աճյուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում