Իրան

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է հրապարակել երկրում վերջին շաբաթներին տեղի ունեցող ցույցերի ու անկարգությունների բոլոր զոհերի անունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբեին:

Նա հայտնել է, որ նախագահի կարգադրությամբ «վերջին ողբերգական միջադեպերի ժամանակ կյանքը կորցրած բոլոր անձանց անունները և տվյալները կհրապարակվեն»։

Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին: «Նպատակն է մերկացնել յուրաքանչյուրին, ով ստում է», - հավելել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 23-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3117-ի, նրանց թվում կան ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ  անվտանգության ուժերի աշխատակիցներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում