Իրան

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։

 «Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների՝ կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների և ինտերնետի անջատման պատասխանատուների նկատմամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա հունվարի 29-ին ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի նիստից առաջ։

Բարոն հայտնել է, որ ԵՄ-ն կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։

Նախորդ օրը Ֆրանսիան պաշտպանել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ներառելու գաղափարը։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. վերջին։ Սկզբում դրանք պայմանավորված էին երկրի տնտեսական իրավիճակով, մասնավորապես, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկմամբ, սակայն հետո ցուցարարները սկսեցին նաև քաղաքական պահանջներ հնչեցնել։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում «զոհվել է 2427 քաղաքացիական անձ և Իրանի անվտանգության ուժերի աշխատակից, ինչպես նաև 690 ահաբեկիչ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում