Իրավունք

Փաշինյանը Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

«Շարունակելու ենք բարեփոխումները, այդ թվում՝ Սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական ու շատ ուղիղ կապը կստեղծի հանրության հետ»,- ասաց Փաշինյանը:  

Վարչապետը հավելեց՝ ի տարբերություն 2018 և 2019 թվականների, այժմ պակասել են իրեն հասցեագրվող այնպիսի նամակները, որոնցում քաղաքացիները դժգոհություն են հայտնում դատական համակարգի կայացրած որոշումներից:

«Ներկայում այդպիսի նամակների տեսակարար կշիռն անգամներով, եթե ոչ՝ տասնյակ անգամներով է նվազել: Ես քաղաքացիներից նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր»,- նշեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում