ԱՄՆ Վենեսուելային է վերադարձնում Կարիբյան ծովում առգրաված տանկերներից մեկը. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները Վենեսուելային կվերադարձնեն հունվարին առգրավված տանկերներից մեկը։ Ինչպես հայտում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ խոսքը «Սոֆիա» սուպերտանկերի մասին է, որը առգրավվել էր հունվարի 7-ին Կարիբյան ծովի միջազգային ջրերում։

Reuters-ը ընդգծում է, որ սա առաջին առգրավված տանկերն է, որը ԱՄՆ վարչակազմը վերադարձրել է Վենեսուելային։ Նրանք չեն բացատրել այս որոշման հիմքը։

Ինչպես ամերիկյան, այնպես էլ վենեսուելական կողմերը դեռևս չեն մեկնաբանել այս նորությունը։

Հայերեն Русский