Վենեսուելայի զինված ուժերը հավատարմության երդում են տվել նախագահի պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի զինված ուժերը հանդիսավոր արարողության ժամանակ հավատարմության երդում են տվել երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին: Նա պաշտոնապես հայտարարվել է Բոլիվարյան ազգային զինված ուժերի (FANB) գլխավոր հրամանատար:

«Պատիվ և փառք այն հերոսներին և հերոսուհիներին, որոնք, մարտնչելով 2026 թվականի հունվարի 3-ին, չհանձնվեցին և իրենց կյանքը տվեցին անհավասար մարտում՝ անհայտ զենքի օգտագործման ժամանակ, ինչը հրապարակայնորեն խոստովանել են  ԱՄՆ իշխանությունները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում՝ անդրադառնալով ԱՄՆ զինված ուժերի հարձակմանը և հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը:

Ռոդրիգեսը հայտարարել է Պաշտպանության և կիբերանվտանգության Ազգային կենտրոնի ստեղծման մասին, որը գլխավորում է գիտության և տեխնոլոգիաների նախարար Գաբրիելա Խիմենեսը: Նախագահի պաշտոնակատարը դիմել է նրան, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին՝ առաջարկելով 100 օրվա ընթացքում ներկայացնել Վենեսուելայի պաշտպանության նոր համակարգը։

Նախագահի պաշտոնակատարը հայտարարել է, որ Վենեսուելայում բաց են քաղաքական երկխոսության հնարավորությունները, և արտասահմանում գտնվող վենեսուելացիները կարող են վերադառնալ հայրենիք:

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար