Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 15 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում կործանվել է Beechcraft 1900 մարդատար ինքնաթիռը, որը ներքին չվերթ էր կատարում Կուկուտայից Օկանյա: Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 անձինք՝ 13 ուղևոր ու անձնակազմի երկու անդամ, զոհվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Զոհերի թվում է Կոլումբիայի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Դիոգենես Կինտերոն, պատգամավորի թեկնածու Կառլոս Սալսեդոն, ինչպես նաև Օկանյա քաղաքի մունիցիպալ խորհրդի նախկին անդամ Խուան Դավիդ Պաչեկոն և նրա կինը:

Աղետւ պատճառը դեռևս պարզված չէ: Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել:

Հայերեն Русский