Ապագայում ևս Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն խաղաղությունն ու կշարունակեն համագործակցությունը. ՀՀ ԱԳ նախարար

4 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղին» թույլ է տալու Հայաստանին ու Ադրբեջանին դառնալ ոչ միայն տարանցիկ հանգույց, այլև ամբողջ Հարավային Կովկասն է դարձնելու տարանցիկ տարածաշրջան՝ ապահովելով ոչ միայն մարդկանց կապը, այլև ապրանքաշրջանառությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԵԽԽՎ նստաշրջանում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչ հանձնառություն է պատրաստ կրել հայկական կողմը Ադրբեջանի հետ տևական խաղաղությունը պահպանելու ուղղությամբ։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին իսկապես հաստատվել է խաղաղություն։ Քանի որ խաղաղությունը շարունակական խնամքի կարիք ունի, մենք համոզված ենք, որ կարող ենք սնուցել և հոգ տանել այդ մասին։ Վստահ ենք, որ ապագայում ևս Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն խաղաղությունն ու կշարունակեն համագործակցությունը։ Օգոստոսի 8-ի համաձայնագրերից ու Հռչակագրից հետո արդեն իսկ բազմաթիվ զարգացումներ են տեղի ունեցել մեր տարածաշրջանում։ Ադրբեջանն արդեն վերացրել է դեպի Հայաստան եկող ապրանքների ներմուծման արգելքը, մենք սկսել ենք երկկողմանի առևտուր։ Համապատասխան մարմիններն այս պահին քննարկում են երկկողմանի առևտրի այլ հնարավորություններն ապրանքների տարանցման համար։ Սա արդեն իսկ մեծ ուղենիշ և մեծ ձեռքբերում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Միևնույն ժամանակ Միրզոյանը հիշեցրեց, որ վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովում տեղի ունեցավ շատ հետաքրքիր իրադարձություն։ Առաջնորդները համաձայնվեցին այն սկզբունքների շուրջ, թե ինչպես է տեղի ունենալու տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ամբողջական ապաշրջափակումը։   

«Առաջնորդները սահմանեցին հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը։ Տարիներ տևած բանակցությունների ընթացքում զանազան մեկնաբանություններ են եղել առ այն, թե ինչ է ազգային իրավազորությունը։ Հիմնարար սկզբունքները լիովին ընդունված են, ստորագրված և հրապարակված։ Վերջերս վերահաստատվեց ևս մեկ կարևոր դրույթ։ Հունվարի 14-ին մենք ամերիկացի գործընկերների հետ միասին համաձայնության եկանք սկզբունքների շուրջ, որոնք առնչվում են ենթակառուցվածքներին։ Խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում համաձայնվեցինք սահմանել «Թրամփի ուղին», որը գործելու է հայկական ինքնիշխան տարածքի վրա և գործարկվելու է մեր ազգային օրենսդրության հիման վրա, մեր իրավազորության ներքո»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանի կարծիքով՝ «Թրամփի ուղին» կդառնա գործոն խաղաղության և համագործակցության համար։ 

«Կան խաղաղության տարբեր բաղադրիչներ, կա նախաստորագրված համաձայնագիրը։ Հույս ունենք, որ այն շուտով կստորագրվի ու կվավերացվի գալիք ամիսների ընթացքում։ Կա նաև հաղորդակցական ուղիների ապաշրջափակման բաղադրիչը։ Իսկապես համապատասխան գործողություններով առաջ ենք ընթանում՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի սա մեզ տանի դեպի ավելի պայծառ ապագա»,- ասաց Միրզոյանը։   

Հայերեն English ქართული

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին