Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
1 րոպեի ընթերցում

Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։ Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում հունվարի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 29-ին և փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։
