Հայաստան

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վարդանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված գրառմամբ։

«Տեղեկացնեմ, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում