Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով: