Հնդկաստանը և ԵՄ-ն ընտրել են ռազմավարական գործընկերության ուղին. ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Դելիում են

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Եվրոպան ընտրել են երկկողմ ռազմավարական գործընկերություն, երկխոսություն և թափանցիկություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 27-ին Նյու Դելիում կայանալիք ԵՄ-Հնդկաստան 16-րդ գագաթնաժողովի բացման նախօրեին։

«Շատ ուրախ եմ այսօր Հնդկաստանում գտնվելու համար։ Հնդկաստանն ու Եվրոպան կատարել են հստակ ընտրություն։ Ընտրել են ռազմավարական գործընկերություն, երկխոսություն և թափանցիկություն՝ օգտագործելով մեր լրացուցիչ ուժեղ կողմերը և կառուցելով փոխադարձ ամրություն։ Մենք ցույց ենք տալիս պառակտված աշխարհին, որ հնարավոր է այլ ճանապարհ», - նշել է նա գրառման մեջ։

Նյու Դելի ժամանելով՝ ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հունվարի 26-ին պատվավոր հյուրեր էին Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթում։ Հունվարի 27-ին նրանք կհանդիպեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և կհամանախագահեն ԵՄ-Հնդկաստան 16-րդ գագաթնաժողովը։ Օրակարգում ներառված են ռուս-ուկրաինական հակամարտության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև կայուն զարգացման, առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության կիրառման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերության քննարկումներ։

Ինչպես ֆորումից առաջ հայտարարել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, գագաթնաժողովի անցկացումը «կարտացոլի երկու կողմերի միջև աճող փոխըմբռնումը, մերձեցումը և կնշանավորի հարաբերություններում նոր գլուխ»։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ