Հայաստան

Մահացել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

Կյանքից հեռացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Ռոբերտ Նազարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ժամը 18:00-ից:

Ռոբերտ Նազարյանը 2000 թվականին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, 2001-2003 թվականներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2018 թվականը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում